slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոն

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին կից
Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոն

2009 թվականի ՀՀ կառավարության թիվ 638-Ն, 11.06.2009թ. որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին կից Քրեաբանության կիրառական հիմնախանդիրների գիտահետազոտական կենտրոնը: Կենտրոնի կարևորագույն խնդիրներից է հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրումը, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակումը և իրավասու մարմինների համար վերջիններիս ներդրման հետ կապված համապատասխան առաջարկությունների նախապատրաստումը:    

Կենտրոնի խնդիրներն են`

• Հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրում, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակում և վերջիններիս ներդրման հետ կապված համապատասխան առաջարկությունների նախապատրաստում.
• Ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության քրեաբանական հետազոտությունների իրականացում.
• Քրեաբանական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ գիտությունների տարբեր բնագավառներում հարցումների, մշակումների, վերլուծությունների կազմակերպում:

Կենտրոնը իրականացնում է հետևյալ գործառույթները`

• Հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրում, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակում և իրավասու մարմինների համար վերջիններիս ներդրման հետ կապված համապատասխան առաջարկությունների նախապատրաստում.
• Իրավաստեղծ լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննությունների կազմակերպում և իրականացում.
• Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի քրեաբանական հետազոտությունների կատարում.
• Զանգվածային լրատվամիջոցների կողմից նախապատրաստվող կամ նախապատրաստված հաղորդումների, հրապարակումների քրեաբանական հետազոտությունների կատարում.
• Քրեաբանական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական, տնտեսագիտական, հոգեբանական, քաղաքագիտական, սոցիոլոգիական և հասարակական այլ գիտությունների բնագավառներում հարցումների, մշակումների, վերլուծությունների կազմակերպում:

Կենտրոնի առաջին ղեկավարն է եղել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Հ. Գաբուզյանը:    

ԿԵՆՏՐՈՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ        
Իր գործունեության ընթացքում կենտրոնն իրականացրել է մի շարք հետազոտություններ` նվիրված ՀՀ-ում հանցավորության ծնող պատճառների ու պայմանների, հանցավորության զարգացման միտումների, հանցավորության առանձին տեսակների կրիմինալոգիական և վիկտիմոլոգիական գործոնների բացահայտմանը:

Մասնավորապես`

• Հայաստանի Հանրապետությունում անչափահասների հանցավորության դեմ պայքարի հիմնախնդիրներին նվիրված համալիր քրեաբանական և հոգեբանական հետազոտություն,
• ՀՀ զինված ուժերում հանցավորությանը նպաստող գործոնների ու դրա կանխարգելման վերաբերյալ համալիր քրեաբանական հետազոտություն,
• ՀՀ բնակչության արժեհամակարգի և իրավագիտակցության վրա ԶԼՄ-ների (հատկապես հեռուստատեսության) ազդեցության բացահայտմանն ուղղված սոցիալ-հոգեբանական և քրեաբանական հետազոտություն,
• ՀՀ-ում հանցավորության վիկտիմոլոգիական գործոններին նվիրված համալիր քրեաբանական հետազոտություն,
• ՀՀ-ում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների կրիմինալոգիական և վիկտիմոլոգիական գործոնների բացահայտմանը նվիրված քրեաբանական հետազոտություն,
• ՀՀ-ում կողոպուտների և ավազակությունների կրիմինալոգիական և վիկտիմոլոգիական գործոնների հայտնաբերմանն ուղղված քրեաբանական հետազոտություն,
• ՀՀ-ում կանանց հանցավորության հիմնախնդիրներին նվիրված քրեաբանական և սոցիալ-հոգեբանական հետազոտություն:

Իրականացված հետազոտությունների հիման վրա հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ և 20-ից ավել գիտական հոդվածներ:
Կենտրոնի կողմից կատարված հետազոտությունների հիման վրա մշակված հանցավորության կանխարգելմանն ուղղված առաջարկությունները ներկայացվել են համապատասխան իրավասու մարմիններին` մասնավորապես ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը և այլ շահագրգիռ կառույցներին: 
Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնը համագործակցում է նաև միջազգային համբավ ունեցող գիտահետազոտական հաստատությունների հետ, ինչպես օրինակ` Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալասարանի քրեաբանական հետազոտությունների ինստիտուտի և Բրիստոլի համալսարանի Քրեաբանության և սոցիոլոգիայի ամբիոնի հետ: 
Միջազգային համագործակցությունը ներկայումս ևս շարունակվում է:

Photo
Photo
Photo
Photo
Photo